Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատագիրը

Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատագիրը
23.02.2016 | 00:29

Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածի ապամոնտաժման լուրը տարածվեց կայծակնային արագությամբ: Հայաստանի Հանրապետության պատմական հուշարձանների ցանկում ընդգրկված հերթական կառույցի մութ ճակատագիրն իր շուրջը հավաքեց ակտիվիստներին: Ապամոնտաժումը միառժամանակ կասեցվեց: Մտավախություն կա, որ շենքը կքանդեն գիշերով: Քաղաքապետարանից ավելի ուշ տեղեկացրին, որ այս պահին աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, մինչև հարցը լրացուցիչ ևս մեկ անգամ քննարկվի մշակույթի նախարարության հետ:
Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ ճակատային մասը պահպանվելու է, նախագծով՝ մոնտաժվում է այն հատվածը, որ հետագայում՝ է կառուցվել: 1896-ին կառուցված ճակատային հատվածը ամրակայելու են և պահպանելու: Միության նախագահը նշեց, որ մարդիկ շատ բան են տեսել, դրանով է պայմանավորված անհանգստությունը: Ըստ նրա՝ ավելացումները, որ 1980-ականների վերջին ինչ-ինչ պատճառներով արվել են, հատուկ արժեք չեն ներկայացնում, հակառակը՝ ընդհանուր պատկերը խախտում են:
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը այս տարածքը լքեց 2008-ի վերջին՝ Ամիրյան փողոցում շինարարական աշխատանքների պատճառով: Նախնական տեղեկություններով՝ կառուցվելու էր բազմաֆունկցիոնալ համալիր, և գրադարանը Նալբանդյան 4/1 հասցե էր տեղափոխվելու՝ վերադառնալու պայմանով:
Գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե առևտրային կենտրոն է լինելու նախկին տարածքում, հյուրանոցներ և այլն, գրադարանի այնտեղ հայտնվելը դառնում է ոչ նպատակային. «Ներկայիս շենքում գրադարանի զբաղեցրած տարածքը կրկնակի մեծ է, և եթե անգամ գրադարանը տեղափոխելու որոշում կայացվի, պետք է շատ լավ պայմաններ առաջարկեն, որ մենք հետ գնանք: Բայց, այսպես, թե այնպես, իր ներքին բովանդակությամբ գրադարանն այդ առևտրային համալիրի մեջ ես ինքս չեմ պատկերացնում: Կարծում եմ՝ մեր ընթերցողների համար նույնպես ներկայիս տարածքն իր տեղակայման, նաև մետրոյին մոտ լինելու առումով, շատ հարմարավետ է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ